Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հայտնում է, որ սարկավագ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին եկեղեցական պատիժ է ստացել հոգեւորականներին վիրավորելու, ոչ թե ԵՄ դրոշն այրելու համար։ Այս տեղեկությունը հայտնել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հրապարակելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:
«Սխալ տեղեկություններ են տարածվում սարկավագ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլի մասին, թե իբր նա եկեղեցական պատիժ է ստացել դրոշն այրելու համար։ Պարզվել է, նրա կոչերից մեկում հոգևորականների հասցեին վիրավորական արտահայտություններ են եղել, ինչը կանոնական խախտում է», – նշված է հայտարարության մեջ։
Հանձնաժողովի եզրակացության համաձայն, սարկավագ Ցքիփուրիշվիլին նախկինում մի քանի անգամ զգուշացվել է կարգապահական և էթիկական խախտումների համար:
Վերջին օրերին վրաստանյան սոցիալական ցանցերն ակտիվորեն շրջանառում են ուղղափառ հոգևորականների կողմից ԵՄ դրոշներն այրելու տեսանյութերը։ Նրանց թվում են սարկավագ Բասիլ Ախվլեդիանին և Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին, քահանա Իակոբ Մեստվիրիշվիլին։
Հոգևորականներն աջակցում են ռուսամետ խմբի Լաշա Շարուխիային, որը մեղադրվում էր Մցխեթայի քաղաքապետարանի շենքից ԵՄ դրոշը իջեցնելու և այրելու համար։ Մցխեթայի շրջանային դատարանը Շուրուխիային դատապարտել է ազատազրկման։