Հնարքներդ հնացել են, Բորի՛ս. Սաակաշվիլին արձագանքել է Իվանիշվիլիի հայտարարությանը

«Հնարքներդ հնացել են, Բորի՛ս», — անդրադառնալով «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ելույթին, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Բիձինան ասում է՝ մինչև հիմա ձեզ խաբում էինք, բայց հիմա շատ է պետք, որ հավատաք ինձ: Իվանիշվիլին այսօր գողի դեմք ուներ, ճիշտ այնպես, երբ գողին բռնում են դեպքի վայրում։ Նա խնդրում է, որ այս անգամ էլ ներեք՝ ինձ լավ կպահեմ, քրեական հեղինակությունները ամբողջ քաղաքը կահաբեկեն, այս ամենի վրա աչք կփակեն․․․հնարքներդ հնացել են, Բորի՛ս», — գրում է Վրաստանի նախկին նախագահը՝ նաև ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ: