Դեկանոզ Շալվա Կեկելիան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում խոսել է՝ ինչպես է հնարավոր պարետային ժամերի ընթացքում մարդկանց հաճախելը զատկի գիշերվա պատարագին:
«Մեր պատրիարքը և եկեղեցին ևս մեկ անգամ հաստատեցին, որ չեն դավաճանում այն արժանիքները, որոնք ամենակարևորն են քրիստոնեության համար: Պատրիարքը նշեց նաև, որ պարտադիր է սոցիալական հեռավորություն պահպանումը: Իմ կարծիքով ազատ կարելի է, որպեսզի մարդիկ մինչև ժամը 21:00-ն գան եկեղեցի՝ բաժանված կլինեն տեղեր, որտեղ մարդիկ կարող են կանգնել և առավոտյան ժամը 06:00-ից հետո գնան իրենց տները»,- հայտարարել է դեկանոզը:
Հիշեցնենք, Վրաստանում մարտի 31-ից գործում է պարետային ժամ: Մարդկանց արգելվում է ժամը 21:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում տներից դուրս գալ:
Այս օրերին Վրաստանում ամենաքննարկված թեմաներից մեկը եկեղեցու հետ կապված հարցերն են, օրինակ պատարագների ժամանակ հաղորդության կարգի փոփոխությունը, որին եկեղեցին կտրուկ դեմ արտահայտվեց: Եվ երկրորդը մոտենում է Սուրբ Զատկի տոնը, և մի շարք հարցեր դեռևս մնում են չպարզված, օրինակ հանրային վայրերում 3-ից ավել մարդու հավաքը, 21:00-ից հետո դուրս չգալը և այլն:
Օրեր առաջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը արտակարգ հայտարարություն է տարածել: Երկրի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ տաճարի դռները փակել հնարավոր չէ, ու այն բաց կլինի եկեղեցի գալ ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge