
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի խոսքով, չի բացառվում, որ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրում փոփոխություններ կատարվեն։
Արձինբան նշել է, որ Մոսկվան և Սոխումին «փոխըմբռնման» են հասել, թե որքան կարևոր է համաձայնագրի տեքստում օբյեկտը երրորդ կողմերին փոխանցելու անհնարինության մասին թեզի արտացոլումը։ Ըստ նրա, օբյեկտը որևէ այլ կողմի փոխանցելու մասին պնդումը, բացառությամբ` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը, բամբասանք է։
Ի դեպ, Բիճվինթայի նախկին պետական ամառանոցային համալիրը Ռուսաստանին հանձնելու մասին փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում, 2022 թվականի հունվարի 19-ին։