
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաղորդագրության համաձայն, նախնական գնահատականներով, 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս:
Ըստ Geostat-ի հրապարակած տեղեկության՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը և առևտուրը։
«Նվազման միտում է նկատվել անշարժ գույքի, տրանսպորտի ու պահեստավորման և տեղեկատվության ու կապի ոլորտներում»,- ասված է զեկույցում։