Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 14 354,9 մլն լարի (4 մլն 784 հազար 966 դոլար):
Տվյալների համաձայն՝ իրական ՀՆԱ-ի աճը տարեկան կտրվածքով կազմել է 14,9 տոկոս։
Geostat-ի տվյալներով՝ ՀՆԱ-ի դեֆլյատորն աճել է 8,7 տոկոսով։
Նշենք, որ ՀՆԱ-ի դեֆլյատորը ինդեքս է, որը ցույց է տալիս, թե որքանով են թանկացել տեղական արտադրության ծառայությունների և ապրանքների գները: ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը նշանակում է, որ երկրում տեղական արտադրությունն ու ծառայությունները թանկացել են։
Ըստ Geostat-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է՝ կազմելով 3891,6 լարի (մոտ 1 297 դոլար): Այս ցուցանիշը 810,3 լարիով (մոտ 270 դոլար) գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին:
Նշենք նաև, որ Վրաստանի ՀՆԱ-ի 14,8 տոկոսը ստացվում է առևտրից, 12,0 տոկոսը՝ վերամշակող արդյունաբերությունից, 10,1 տոկոսը՝ անշարժ գույքի ոլորտում: