Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 14,6 տոկոս, իսկ հունվար-փետրվարին միջին ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս:
Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է նկատվել հետևյալ ոլորտներում.
- արտադրություն,
- տրանսպորտ և պահեստավորում,
- էլեկտրաէներգիա,
- գազ,
- հյուրանոցներ և ռեստորաններ,
- անշարժ գույք,
- արվեստ, ժամանց և հանգիստ,
- հանքարդյունաբերություն։
Վրաստանի բիզնես հատվածի, այսինքն՝ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող ձեռնարկությունների շրջանառությունը փետրվարին կազմել է 8,9 մլրդ լարի, ինչը 27 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշենք նաև, որ Վրաստանի Ազգային բանկի թարմացված կանխատեսման համաձայն՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 3-4 տոկոսով։ Հատկանշական է, որ մինչև Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը ՎԱԲ-ը Վրաստանում կանխատեսում էր 5 տոկոս տնտեսական աճ։