Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերին, 2023-ի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ-ի) աճը կազմել է 6,7 տոկոս, իսկ 2024 թվականի ամբողջ տարվա աճը` 9,5 տոկոս:
2024 թվականին ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին են ունեցել հետևյալ ոլորտները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, տեղեկատվություն և կապ։
Արդյունաբերական ոլորտում նկատվել է նվազման միտում: