Վրաստանում գործող 35 հասարակական կազմակերպություն (ՀԿ) աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։
Կազմակերպությունները նշել են, որ 2022 թվականի մայիսի 16-ին Գվարամիային ազատազրկման դատապարտելու մասին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումը դիտվում է որպես նախազգուշացում և սպառնալիք այլ անկախ լրատվամիջոցների համար՝ դադարեցնելու կառավարության քննադատական լուսաբանումը։
Նշվում է, որ քննադատական լրատվամիջոցի գործադիր տնօրենի դատավճիռը ընտրովի հետաքննության, քրեական հետապնդման և դատապարտման ևս մեկ օրինակ է:
Կազմակերպությունները կարծում են, որ նման զարգացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա։
Հայտարարությունը տարածող կազմակերպություններն են՝
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ — Վրաստան,
- Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա,
- Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն,
- Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ,
- ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ,
- ԶԼՄ-ների իրավունքներ,
- Տարածաշրջանային հեռարձակողների դաշինք,
- Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն,
- Վրաստանի տարածաշրջանային լրատվամիջոցների ասոցիացիա,
- Բաց հասարակության հիմնադրամ,
- Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS) և այլն։
Կարդացեք նաև՝
Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը