«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» հասարակական կազմակերպությունները (ՀԿ) բացասաբար են գնահատում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից քննադատական «Ֆորմուլա», «Մթավարի ախրի» և «TV Պիրվելի» հեռուստաընկերություններին (ՀԸ) «Ուկրաինայի ժողովրդի ողբերգությունը սպեկուլյատիվ կերպով ընտրական նպատակներով օգտագործելու» կադրերը եթեր հեռարձակելու պարտադրումը:
ՀԿ-ները «Վրացական երազանք»-ին կոչ են անում ձեռնպահ մնալ ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը քաղաքական և ընտրական նպատակներով շահարկելուց, ինչպես նաև ստորացուցիչ, ոչ բէթիկական բովանդակությամբ գովազդ օգտագործելուց։
Հոկտեմբերի 5-ին «Մթավարի արխի»-ն, «TV Պիրվելի»-ն և «Ֆորմուլա»-ն համատեղ հայտարարություն էին տարածել, որ «Վրացական երազանք»-ը պահանջում է հեռարձակել պաստառները։
Ըստ ՀԸ-ների՝ «չնայած սպասվող ծանր տուգանքներին, քննադատական ալիքները չեն պատրաստվում աջակցել «Վրացական երազանք»-ի ռուսական քարոզչությանը և ուկրաինացի ժողովրդի ծաղրանքին, հետևաբար՝ հրաժարվել են հեռարձակել Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառները։