Մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հաշվետվություն են ներկայացրել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների մասին։
Ըստ ՀԿ-ների, ընդհանուր առմամբ, ընտրություններից ի վեր` պետությունը ձերբակալել է ավելի քան 480 մարդու՝ վարչականորեն, իսկ 43-ը՝ քրեորեն։
Տեղեկության համաձայն՝ հունվարի 12-ին ոստիկանությունն ապօրինի ձերբակալություններ է կատարել և՛ Թբիլիսիում, և՛ Բաթումիում։
Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 16 մարդ, 7-ը` Բաթումիում, 9-ը՝ Թբիլիսիում։ Նրանցից ազատ են արձակվել միայն Էլենե Խոշտարիան և Գիորգի Կիրթաձեն («Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամներ), քանի որ նրանք պատգամավորի կարգավիճակ ունեն, մնացածները տեղափոխվել են ժամանակավոր պահման վայրեր։
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր առաջնորդների և ակցիայի մասնակիցների