
Վրաստանում շուրջ 20 հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ դիմում են հրապարակել` կոչ անելով Մառնեուլիի քաղաքապետին Սամիրա Բայրամովայի գործով մեղավոր աշխատակիցներին ազատել աշխատանքից։
Ըստ փաստաթղթի՝ քաղաքացիական սեկտորը պահանջում է պաշտոնից ազատել Մառնեուլիի քաղաքապետարանի կանանց սենյակի մենեջեր Ռիմա Օթարաշվիլիին և քաղաքապետարանի աշխատակից Իրմա Զարկվային, նաև «Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզների ասոցիացիայի փոխտնօրեն Սոսո Ինաձեին, որը վիրավորել է Սամիրա Բայրամովային։
Նկատենք՝ մառնեուլցի քաղակտիվիստ Սամիրա Բայրամովան էլ մարտի 14-ին Մառնեուլիում «Ալտ-ինֆոյի» գրասենյակի պատերին նկարել էր Ուկրաինայի և Եվրամիության դրոշները՝ այսպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինային՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։
Այս ամենից հետո Բայրամովան օրեր շարունակ կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ էր ստանում: Սամիրայի ծնողները, ընկերները, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել պատկան մարմիններին` հետևողական լինել և ապահովել Սամիրայի անվտանգությունը: