
Հունվարի 12-ին անկախ լրատվամիջոցների, ԶԼՄ-ների իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության մասին և պահանջել են ազատ արձակել նրան:
ՀԿ-ները դիմել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Հատուկ քննչական ծառայությանը, միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսին։
Հայտարարությունը ստորագրողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին, հետաքննություն սկսել նրա նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի և ապօրինի կալանավորման փաստերի վերաբերյալ և կասեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձիի պաշտոնեական լիազորությունները:
Հատկանշական է՝ որ Մզիա Ամաղլոբելիին բերման են ենթարկել և կալանավորել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Հասարակական կարգը պաշտպանողի կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն» և նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։