ՀԿ-ները պահանջում են արձագանքել շուքրութցիների առողջական վիճակի վատթարացման խնդրին

Վրաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) տվյալներով՝ Ճիաթուրայի մունիցիպալիտետի «Ջորջիան Մանգանեզ»-ի գործունեության դեմ բողոքող Շուքրութի գյուղի բնակիչների առողջական վիճակը պահանջում է կառավարության անհապաղ արձագանքը:

Շուքրութի գյուղի բնակիչների մի մասն արդեն 25-րդ օրն է հացադուլ է հայտարարել. նրանցից 5 մարդ կարել է բերանը: Բնակիչների բողոքի ակցիան սեպտեմբերի 11-ին Շուքրութիից տեղափոխվել է Վրաստանի խորհրդարանի դիմաց։

Շուքրութիի բնակիչները բողոքում են «Ջորջիան Մանգանեզ»-ի գործունեության դեմ, որի հանքերը, ըստ նրանց պնդման, գյուղում ավերածություններ են առաջացնում, մինչդեռ ընկերությունն ամբողջությամբ չի փոխհատուցում վնասները և բնակչության մի հատվածին չնչին գումար է առաջարկում։

ՀԿ-ներն իշխանություններին կոչ են արել անհապաղ արձագանքել շուքրութցիների մի քանի ամիս տևող բողոքի ակցիային, գործել ի շահ մարդու կյանքի և առողջության պաշտպանության և դադարել անտեսել մարդկանց արդարացի բողոքն իրենց իրավունքների ոտնահարման դեմ։

Նշենք, որ շուքրութցիներն ավելի քան 190 օր շարունակ բողոքի ռեժիմի պայմաններում են և «Ջորջիան Մանգանեզ»-ից պահանջում են ընկերության պատճառած վնասի արդարացի փոխհատուցում։

Խորհրդարանի դիմաց շուքրութցիներին այցելել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։