
Այսօրվանից՝ հունվարի 17-ից ամբողջ Վրաստանի մասշտաբով մեկնարկել է ուսումնական գործընթացը: Ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայր պահպանելու համար անհրաժեշտ է հետևել առաջարկություններին: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC):
Կենտրոնի կողմից արված առաջարկություններն են.
- պատվաստվել, կատարել խթանիչ դոզա,
- դիմակ կրեք,
- պահպանեք ֆիզիկական հեռավորություն,
- հաճախ լվացեք ձեռքերը կամ ախտահանեք ախտահանիչ լուծույթով:
Պատվաստումը պաշտպանում է մեզ, այն նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքը: Պատվասվիր, կատարիր խթանիչ դոզա և պաշտպանիր քեզ և քո շրջապատի կյանքը: