Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) շնորհավորել է հանրության Ամանորն ու Սուրբ ծնունդը և ընդգծել, որ այս տարի ևս անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մեզ և մեր շրջապատին։
«Երբ երկրում COVID-19 դեպքերի թիվը և նոր շտամը մեզ թույլ չեն տալիս հանգստանալ, անհրաժեշտ է հետևել առողջապահության ոլորտի մասնագետների կողմից տրված բոլոր խորհուրդներին», — ասված է NCDC տարածած հաղորդագրության մեջ:
NCDC-ին ևս մեկ անգամ հիշեցրել է հանրությանը կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ առաջարկությունների մասին։
Դրանք են.
- շփումները մեծացնում են վարակվելու և COVID-19-ի տարածման վտանգը։ Ուստի տոնական օրերին ցանկալի է նվազագույնի հասցնել շփումներն ու սոցիալական ակտիվությունը,
- արձակուրդների ընթացքում խուսափեք լայնածավալ սոցիալական իրադարձություններից։ Պահպանեք միմյանց հետ առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն,
- կրեք դիմակ և հետևեք ձեռքերի հիգիենային,
- կրճատել փակ տարածքում անցկացրած ժամանակը և հաճախակի օդափոխել ընդհանուր տարածքը,
- մի հետաձգեք պատվաստումը։ Նույնիսկ եթե դուք երկու անգամ պատվաստվել եք, հիշեք խթանող դոզայի անհրաժեշտության մասին:
Նորայր Միսկարյան