
Թբիլիսիի կենտրոնական պողոտաներից մեկի՝ Ճավճավաձեի պողոտայի վերականգնման աշխատանքների ժամանակ, մայթերը լցվել են հին անվադողերով և ավազի պարկերով:
Այս թեմայով սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել: Օգտատերերը քննադատում են քաղաքապետարանի կողմից նման կերպ վերականգնումը:
«Ճավճավաձեի պողոտայում ստորգետնյա աղբարկղեր պետք է տեղադրվեն, իսկ մինչ այդ մայթերը ժամանակավորապես լցված կմնան անվադողերով ու ավազի պարկերով», — պարզաբանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Իրակլի Զարքուան:
Զարքուայի խոսքով, սա արվել է անվտանգության համար. «մեր համաքաղաքացիների անվտանգության համար քաղաքապետարանը որոշեց ժամանակավորապես այսպես լցնել այս հատվածները»: