«Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակից հայտնում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելիս տեխնիկական խնդրի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն` Արմազի 18 հասցեով, ամեն օր` 10:00-ից 20:00-ը:
«Աջակցություն Արցախին» նախաձեռնության պատասխանատուները տեղում կկազմակերպեն առցանց փոխանցումը:
Հավելյալ մանրամասների համար, կարող եք զանգահարել գրասենյակի պատասխանատուներին.
Լևոն Չիդիլյանին ՝ +995 599 19 78 25,
Եվգենյա Մարկոսյանին՝ +995 593 13 43 09։
Գրասենյակի` այս օրերի գործունեության մասին`
Տեսանյութ.Հազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը