
«Միասնական Վրաստան — Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն խոսել է Վրաստանում զարգացած իրադարձությունների մասին՝ նշելով, որ «այսօր կարող է նույնը լինել ինչ եղավ «Վարդերի հեղափոխության» ժամանակ, եթե Իվանիշվիլին խելքի չգա»:
«Իվանիշվիլիին հիշեցնում եմ, որ եթե այն ժամանակ Շևարդնաձեն զիջեր և ժողովրդի արդար պահանջը բավարարեր, այդ թվում մեր՝ առաջնորդներիս, ոչ մեկս չէինք պահանջի նրա հրաժարականը: Եթե Շևարդնաձեն զիջեր և նշանակեր կրկնակի ընտրություններ «Վարդերի հեղափոխությունը» տեղի չէր ունենա», — հայտարարել է Բուրջանաձեն:
Հատկանշական է, որ վերջին օրերին Վրաստանում զարգացած իրադարձությունների ընթացքում խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն ակտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին և բողոքի ակցիաներին: