
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը:
Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական (JTEC) կենտրոն: