Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ղեկավարած պատվիրակությանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման վերաբերյալ Շալվա Պապուաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել բարեկամական հանդիպում։ Մենք խոսեցինք Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի և համագործակցության մասին։ Տարածաշրջանում առկա անվտանգության ռիսկերի և մարտահրավերների լույսի ներքո երկու երկրների պետական կառույցների սերտ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն», — գրել է Պապուաշվիլին:
Ավելի վաղ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել էինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հիշեցնենք, կայացել էր նաև Վրաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը: