
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Այցի շրջանակներում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, տեղի կունենա Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որից հետո կկայանա փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության կայքից