
2023 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։
Այս տեղեկությունը տարածել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի, Վրաստանի ու Եվրամիության միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։