
2023 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղիները, փորձի փոխանակման և տարբեր ուղղություններով երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները։