Վրաստանյան ճանաչողական այցի շրջանակներոււմ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետների ուղեկցությամբ եղավ Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցեց պանթեոնում հանգչող մեծերին։
Դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանը հանձնակատարին ցույց տվեց վերջերս հայ համայնքի ներկայացուցիչների ուժերով ոչնչացումից փրկված ու այստեղ տեղափոխված հայալեզու տապանաքարերը։ Դրանք հայտնաբերվել են հիմնականում Թբիլիսիի կենտրոնական փողոցների վերանորգման ընթացքում։
Հիշեցնենք՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Վրաստանում է։