Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։