«Գործընկերության հիմնադրամի» գործադիր տնօրենը պաշտոնական այցով մեկնել է Հայաստան: Այցի շրջանակներում Դավիթ Սագանելիձեն հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ նախագահի նստավայրում:
Ըստ «Գործընկերության հիմնադրամի» տեղեկատվության, կողմերը քննարկել են հայ-վրացական տնտեսական հարաբերությունների խորացումը, համատեղ ներդրումային ծրագրերի հեռանկարները, հիմնադրամի դերը՝ որպես պետական-ֆինանսական հաստատություն:
Նրանք նաև ընդգծել են համատեղ հաջողված նախագծերի կարևորությունը, Վրաստանի ազատ առևտրային հարաբերությունները Եվրոպայի և Չինաստանի հետ և Հայաստանի հնարավորությունները՝ Հարավում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանը, նաև «Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի» ղեկավարը: