
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը Թբիլիսի կատարած այցի ժամանակ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին փոխանցել է իր հեղինակած` «Կախարդական կոճակներ», «Կապույտ գետաձուկի եւ վարդագույն մկնիկի արկածները», «Թզուկ Մզուկը», մի քանի այլ հեքիաթների ու պատմվածքների ժողովածուներ: Հեղինակը ցանկություն է հայտնել գրքերը նվիրել «Վրաստան» ու մանկապատանեկան «Արեւիկ» թերթերի խմբագրություններին եւ թիվ 104 ու թիվ 103 հայկական դպրոցներին:
Վան Բայբուրթյանը գրքերը հանձնում է հասցեատերերին. դրանք այսօր հասան թիվ 104 հանրային դպրոցի գրդարան, արդեն հասանելի են փոքրիկ ընթերցողին:
Նունե Սարգսյանը մի քանի տասնյակ մանկական գրքերի հեղինակ է, նրա ստեղծագործությունները հրատարակվել են նաև ռուսերեն եւ անգլերեն:
Նախագահի և տիկնոջ այցի մասին`
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում. Լուսանկարներ