
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ավելի վաղ վրաց գործընկերոջը ցավակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիի ծայրամասային թաղամասում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: