
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:
«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: