
2023 թվականի առաջին կիսամյակում Հարավային Կովկասի երկրներում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշով Հայաստանի Հանրապետության ցուցանիշը գերազանցում է Վրաստանի ցուցանիշը։
2023 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4 տոկոսով, Վրաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 7,6 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ 0,5 տոկոսով։
Գնաճի առումով ամենացածրը Հայաստանի Հանրապետությունում է՝ 4,2 տոկոս, Վրաստանում գնաճը 4,6 տոկոս է։ Ադրբեջանում գնաճի մակարդակն ամենաբարձրն է՝ 12,7 տոկոս։