Ի՞նչ է նշանակում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Վրաստանում ժողովրդավարության և եվրաինտեգրման տեսանկյունից․ թեմայի շուրջ Civilnet.am-ից Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ։
Արսեն Խառատյանի համոզմամբ՝ գրեթե կասկած չկա, որ իշխող «Վրացական երազանք»-ը գնալու է մինչև վերջ այս գործընթացում.
«Մի շարք վրաց գործընկերներ արդեն կապվում են մեզ հետ և մտածում են այստեղ գրանցվելու մասին։ Փաստորեն այս պահին Հայաստանը կարող է անվտանգ գոտի դառնալ Վրաստանի քաղհասարակության համար՝ մի գործառույթ, որը երկար ժամանակ իրականացրել է հենց Վրաստանը»։