«Եվրոպայի ժողովրդական կուսակցություն»-ից լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն Թբիլիսիում կայացած 8-րդ միջազգային համաժողովում («Անցումային տարի») անդրադարձել է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Ըստ Յուկնևիչիանեի՝ Վրաստանն առաջնագծում էր բարեփոխումների իրականացման հարցում, սակայն այժմ Հայաստանն է առաջ անցել տարածաշրջանում։ Նա չի բացառել նաեւ Բրյուսելում Վրաստանի համար առանց վիզայի ճամփորդության կասեցման շուրջ քննարկումների ձեռնարկումը։
«Ես ոչ մի հնարավորություն չեմ տեսնում, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ առանց դեբիձինիզացիայի, չնայած գնահատում և սիրում եմ վրաց ժողովրդի վերաբերմունքը, նրա ցանկությունը Եվրամիությանն անդամակցելուն։ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելն արժանիքների վրա հիմնված որոշում չէր, Եվրամիության կողմից դա ավելի շատ վրաց ժողովրդի չհանձնվելու խրախուսում էր»,- ասել է Յուկնևիչիանեն։