
Այսօրվանից Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվեց և հանվեց մուտքի ու ելքի արգելքը։
Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվությամբ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։