
Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ռադիո Մառնեուլին»:
Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, որոնցից 2-ը բուժաշխատող են, 5-ը կարանտինային գոտում էին գտնվում և 1-ը բեռնատարի վարորդ է:
Կորոնավիրուսի 15 նոր դեպք Վրաստանում. հունիսի 15-ի տվյալները