
Սադախլո-Բագրատաշեն մաքսային անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Հայաստանի սահմանը հատած և Վրաստան մուտք գործող ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ մեքենայի վարորդն օտարերկրյա քաղաքացի էր։
«Օրինախախտ քաղաքացին փորձել է Վրաստան ներկրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա արձագանքման համար»,- ասված է հաղորդագրությունում։