Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Վրաստան։ Այս տեղեկությունը տարածել է ՀՀ կառավարության կայքը։
«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։
Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նրա տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, նույն վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիամ Գիգոյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը։