2024 թվականի առաջին երեք ամիսների՝ հունվար, փետրվար, մարտի տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 379 մարդ, տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներից:
Նույն տվյալների համաձայն, ամենաշատը՝ 66 մարդ, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ապաստան հայցողների թվում կան նաև Հնդկաստանի՝ 51, Իրանի՝ 45, Թուրքիայի՝ 43, Պակիստանի՝ 35, Ռուսաստանի՝ 23, Իրաքի՝ 15, Հորդանանի՝ 14, Նիգերիայի՝ 12, Սիրիայի՝ 10, Բելառուսի՝ 9 քաղաքացի:
Ապաստան հայցողներին կարգավիճակ տալու առումով 2024 թվականի առաջին եռամսյակում մարդասիրական կարգավիճակ է ստացել օտարերկրյա պետությունների 11 քաղաքացի, որոնց մեծ մասը՝ 9 հոգի, Ուկրաինայի, 1-ը՝ Իրաքի, իսկ մեկի քաղաքացիությունն անհայտ է: Փախստականի կարգավիճակ է տրվել օտարերկրյա 3 քաղաքացիների. 2-ն Իրանից են, իսկ 1-ի քաղաքացիությունն անհայտ է։
Ըստ ՆԳՆ-ի՝ տվյալ ժամանակահատվածում օտարերկրյա 158 քաղաքացու կարգավիճակի հայցը մերժվել է։ Նրանցից 33-ը` Թուրքիայի, 29-ը՝ Իրանի, 22-ը՝ Պակիստանի, 15-ը՝ Նիգերիայի, 8-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։
3 ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրների 59 քաղաքացի։ Նրանց թվում են՝ Իրաքի 11 քաղաքացի, Իրանի՝ 7, Ադրբեջանի, Թուրքիայի, Նիգերիայի և Ռուսաստանի` 5-ական քաղաքացի։
Նույն ժամանակահատվածում ժամանակավոր կացարանի կենտրոնում տեղավորվել են օտարերկրյա 16 քաղաքացիներ. նրանց թվում՝ Ադրբեջանից` 23, Չինաստանից՝ 10, Ռուսաստանից՝ 6, Թուրքիայից՝ 4, Ուկրաինայից՝ 1, Հայաստանից՝ 1 քաղաքացի: