ՀՀ և Վրաստանի վարչապետերը քննարկել են խաղաղ հարևանության նախաձեռնությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Կողմերը քննարկել են «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության մասին» նախաձեռնությունը, որով Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ -ի ամբիոնից:

Նշվել է, որ «նոր խաղաղ ձևաչափը կնպաստի բարիդրացիության խաղաղ նախաձեռնության հեռանկարների քննարկմանը, որում  բացի Հարավային Կովկասի պետություններից` ներգրավված կլինեն միջազգային գործընկերներ»:

Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը` շարունակելու «ակտիվ միջնորդական դերը` ապահովելու խաղաղությունը, կայունությունը և տարածաշրջանի աստիճանական փոխակերպումը` նոր հնարավորությունների, զարգացման և խաղաղության տարածաշրջանի»:

Ելույթ ունենալով սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում՝ Ղարիբաշվիլին առաջարկել է  ստեղծել «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ըստ Ղարիբաշվիլիի`  իր նախաձեռնությունն, ի թիվս այլ բաների, ենթադրում է Թբիլիսիում ստեղծել Բաքվի և Երևանի բարձր մակարդակի բանակցությունների հարթակ՝ արևմտյան գործընկերների մասնակցությամբ:

Նախորդ շաբաթ  Թբիլիսիում  ակտիվորեն քննարկեցին բանակցությունների` «3 + 3» ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան), առաջարկեցին ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

«3 + 3»-ի մասին`

Դժվար է, բայց անհրաժեշտ. Վրաստանի ԱԳ նախարարը` 3+3 ձևաչափի մասին