ՀՀ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց: Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե պատկերված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով», — ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ»։