Սեպտեմբերի 16-ին Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոց։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ դեսպանը մասնակցել է դպրոցի բակում Առաջին զանգի հանդիսավոր արարողությանը և Գիտելիքի օրվա առիթով շնորհավորել դպրոցի տնօրինությանը՝ տնօրեն Իրինա Ժամկոչյանին և մանկավարժներին, նաև աշակերտներին ու ծնողներին։
Դեսպանությունը հաղորդել է, որ, կարևորելով Հայաստանի սահմաններից դուրս հայալեզու պետական դպրոցի գոյությունը, Աշոտ Սմբատյանը ևս մեկ անգամ իր գնահատանքն ու երախտիքն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ երկրի շրջաններից զատ, մայրաքաղաք Թբիլիսիում ևս այդ բացառիկ հնարավորության համար։