Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Թբիլիսիի համար 104 հայկական հանրային դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ղեկավար անձնակազմի հետ, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ դպրոցի ղեկավարությունը ՀՀ դեսպանին է ներկայացրել դպրոցի կրթական ծրագրերը և դասավանդման համար ստեղծված բարվոք պայմանները։
«Ա․Սմբատյանը ծանոթացել է նաև դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ, իսկ պարի խմբակի երեխաները հանդես են եկել կատարումներով»,- նշված է տարածած հաղորդագրությունում: