
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալքալաք քաղաքը սեպտեմբերի 9-ին տոնում էր իր հիմնադրման 959-րդ տարեդարձը։ Շրջանի ղեկավարության և քաղաքապետ Մելքոն Մակարյանի հրավերով Ախալքալաքի օրվա կապակցությամբ տոնական միջոցառմանը մասնակցում էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Ախալալաքում ՀՀ դեսպանը ներկա է եղել քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող միջոցառումներին և շնորհավորել ախալքալաքցիներին քաղաքի տոնի կապակցությամբ։ Սմբատյանը այցելել է նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։