Հուլիսի 2-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Վոլսկիի հետ։
Տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և դրա շրջանակներում երկու երկրների խորհրդարանների ու խորհրդարանական ոլորտային հանձնաժողովների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: