
Հոկտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի համար առկա արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց վերաբերյալ պարբերական մտքերի փոխանակման անհրաժեշտությանը։
«Այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև շփումների ակտիվացման կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: