
Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի տեխնիկական համալսարանի (ՎՏՀ) ռեկտոր Դավիթ Գուրգենիձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի խորացումը՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման միջոցով»,- նշված է տարածած տեղեկատվության մեջ:
Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանը նշանակումից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: