
Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությանը՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխգործակցության ընդլայնմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների կրթության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։