
Հոկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածաշրջանային հարցերով վարչության տնօրեն Լերի Բարնաբիշվիլիին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցությանը։
Ի դեպ, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Սմբատյանը հանդիպել է նաև Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիին։