
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։
«Ընդգծվեց երկու երկրների ոլորտի լիազոր գերատեսչությունների միջև ուղղակի կապերի և փոխգործակցության շարունակական ամրապնդման կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: