
Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի բարձրագույն դատարանի նախագահ Նինո Կադագիձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Տեղեկության համաձայն, կողմերը մտքեր փոխանակեցին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում դատական համակարգի ունեցած առանցքային նշանակության վերաբերյալ:
«ՀՀ դեսպանը տիկին Կադագիձեի ուղեկցությամբ շրջայց կատարեց Բարձրագույն դատարանի պատմական շենքում՝ գրառում կատարելով Արդարադատության թանգարանի պատվո հյուրերի գրքում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: